Քաղաքապետի ուղերձ
  Ընդհանուր տեղեկություններ
  Կրթություն
  Մշակույթ
  Տուրիզմ և բիզնես
  Առողջապահություն
  Արտաքին կապեր
  Անվանի մարդիկ
  Լուսանկարներ
 
 
Արտաքին կապեր
Գորյաչի Կլյուչ – առողջարան բոլոր ժամանակների համար
Ստրեսը, հոգնածությունը, մեծ քաղաքների անընդհատ աղմուկը, խախտված առողջությունը, Ձեզ մոտ առաջացնում է միակ ցանկությունը՝ լռություն, հանգիստ, մաքուր օդ և մի քիչ ուշադրություն Ձեր առողջությանը:
Որտե՞ղ է հնարավոր գտնել այդ հարստությունը մեր խելակորույս ժամանակներում:
Խնդրեմ՝ միայն առողջարանում: Իսկական առողջարանում, ուր բնությունն ինքը վերադարձնում է բնական հավասարակշռությունն ու հարմոնիան:
Կովկասի արևմտյան նախալեռներում, կանաչ անտառների լռության մեջ, Պսեկուպսկյան հարթավայրում է գտնվում Գորյաչի Կլյուչ առողջարանը, որն արդեն մեկ և կես հարյուրամյակ իր հանքային ջրերով դեպի իրեն է ձգում մարդկանց:
Հարմար տեղանքը և տրանսպորտային հարմարավետությունը այն դարձնում է մատչելի մեր երկրի ցանկացած կետում բնակվող մարդու համար:
Ի տարբերություն Կովկասի հանքային ջրերի առողջարանների, -այստեղից ընդանմենը 60 կմ է մինչև Սևծովյան ծովափ և ի հակակշիռ շատ ժամանակակից առողջարանների, Գորյաչի Կլյուչը ունի համաշխարհային մակարդակի բուժիչ հանքային ջրեր:
Այստեղ առաջարկվում են կոմպլեքս ծառայություններ՝ բուժման հետ համատեղելով, ակտիվ տուրիզմ և հանգիստ ծովափին:
Պսեկուպսկյան հանքային ջրերը բարձր են գնահատվում աշխարհի երկրների մեծ մասում:
Նմանատիպ բաղադրությամբ ջրեր կան միայն Կարլովի Վարում, Բադեն- Բադենում, իսկ Ռուսաստանում՝ Սոչիում (Մացեստա) և Ստավրապոլի երկրամասում (Էսսենտուկի):
Բայց յուրահատկությունը իրենց քիմիական կազմով տարբեր Գորյաչի Կլյուչի ջրերի կայանում է նրանում, որ դրանք ունեն և արտաքին և ներքին գործածություն:
Արտաքին օգտագործման սուլֆիտային աղբյուրները օգտագործվում են հենաշարժողական օրգանների, սրտի, գինեկոլոգիական և մաշկային հիվանդությունների համար: Ըմպելու ջրերը օգտագործվում են խրոնիկ գաստրիդների, լյարդի հիվանդությունների, ստամոքսի խոցի և այլ հիվանդույթւոնների բուժման համար:
Ինվեստիցիաները մեր քաղաքի տնտեսության մեջ շահավետ են կապիտալ ներդրումների համար, քանի որ տարիներ շարունակ Գորյաչի Կլյուչի տնտեսության մեջ՝ տնտեսական զարգացման ցուցանիշներով՝ այդ թվում արդյունաբերական արտադրության, առևտրի և առողջարանային կոմպլեքսի՝ դրսևորվում է դրական դինամիկա:
Հիմնական արտադրատեսակները և ծավալներն են՝ շինարարություն- 1.801,3 միլ ռուբլի, վերամշակող արտադրություն -2546,6 միլ ռուբլի, հանքային ջրերի շշալցում- 97,9 մլն ռուբլի:
Տնտեսության առաջատար ճյուղերն են կուրորտը և տուրիզմը,շինարարությունը, տրանսպորը և արդյունաբերությունը:
Տնտեսության զարգացումը բնութագրվում է ինվեստիցիոն և սպառման պահանջարկի աճով, բնակարանային շինարարության աճով, մունիցիպալ կազմավորման ֆինանսական վիճակի բարելավմամբ և բնակչության կենսամակարդակի աճով,որի թիվը կազմում է 60 հազար մարդ:
Մունիցիպալ կազմավորման տարածքում գործում են խոշոր ձեռնարկություններ՝«Տերեմ» ՕՕՕ , «Գորյաչեկլյուչևսկայա կահույքի ֆաբրիկան», «Գորյաչեկլյուչևսկայա» հանքային ջրերի գործարանը և «Գորյաչի Կլյուչ» և «Պրեդգորյե Կավկազ» առողջարանները:

http://gorkluch.ru/city/

Ռոմանի եւ Դիլիջանի միջեւ հաստատվեցին եղբայրական կապեր
Ռումինիայի Ռոման քաղաքի քաղաքապետ Լաուրենցիու Դան Լեորեանուն եւ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը մայիսի 17-ին ստորագրել են երկու քաղաքների միջեւ համագործակցության համաձայնագիր: Ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Այս համաձայնագրով առաջին անգամ պաշտոնապես եղբայրական կապ է հաստատվում Ռումինիայի եւ Հայաստանի քաղաքների միջեւ:

Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն մշակույթի, գիտության, գեղարվեստի եւ սպորտի բնագավառներում, զբոսաշրջության զարգացման ծրագրերի կազմում, երկու քաղաքների բնակչության միջեւ տարաբնույթ կապերի հաստատում, համատեղ միջոցառումների կազմակերպում, երիտասարդության շրջանում համագործակցության ծրագրերի իրականացում եւ փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացում:

Քաղաքների եղբայրացման մասին պայմանավորվածությունը կայացել էր անցյալ տարվա հոկտեմբերի վերջին, երբ Ռումինիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ ռումինական Պիտեշտ, Ռոման, Ֆոկշան, Գեռլա, Դումբրավեն եւ Ֆրումոասա քաղաքների քաղաքապետներն այցելել էին Հայաստան եւ ծանոթացել Գյումրի, Իջեւան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան եւ Այրում քաղաքներին:

Քաղաքապետեր Լեորենաուն եւ Սանթրոսյանը, ինչպես նաեւ դեսպան Գասպարյանը Քաղաքային այգում Մանկական քաղաքի բացման արարողությանը հայտարարեցին, թե հայկական հազարամյա ներկայությունից հետո երկու ժողովուրդների միջեւ այժմ բարեկամության եւ համագործակցության նոր էջ է բացվում:

Նշենք, որ Նեամց նահանգի վարչական կենտրոն, 60 հազար բնակիչ ունեցող Ռոմանը Ռումինիայի պատմական հայտնի քաղաքներից է, ընկած Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ առեւտրական ճանապարհների վրա, ուր միջնադարից բնակություն են հաստատել հայերը: Քաղաքում դեռեւս կանգուն են 1609թ. հիմնված Սբ. Աստվածածին հայկական եկեղեցին` ճարտարապետական գեղեցիկ կազմվածքով, ներքին հարուստ հարդարանքով եւ հայկական հազվագյուտ սրբապատկերներով, եկեղեցուն հարակից նախկին հայկական դպրոցը: Ռոմանն ունի հիմնականում մտավորական խավից կազմված փոքր հայ համայնք:
www.armtown.am

ՎԻՏԵԲՍԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ
Հայ-բելոռուսական միջպետական համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 6-ին Բելոռուսի Վիտեբսկի մարզի պատվիարակությունը մարզային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Օլեգ Մացկևիչի գլխավորությամբ ժամանեց Տավուշի մարզ: Պատվիրակության կազմում էին Հայստանում Բելոռուսի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Սուխարենկոն, մարզի վարչական ղեկավար աշխատողներ, գործարարներ: Դիլիջանում հյուրերին դիմավորեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Քաղաքապետարանում կայացավ հանգամանալի զրույց երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Ողջունելով հյուրերին, Արմեն Ղուլարյանը ներկայացրեց մարզի և Դիլիջան քաղաքի զարգացման հեռանկարները, առանձնահատուկ կարևորելով քաղաքի` որպես ֆինանսական կենտրոն կայանալու հեռանկարը: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը հյուրերին համառոտակի ներկայացրեց քաղաքի ներկա վիճակը, նրա առողջարանային ռեսուրսները, քաղաքում բանկերի մասնաճյուղերի ստեղծման ակտիվ գործընթացը:
Օլեգ Մացկևիչն իր հերթին ներկայացրեց Վիտեբսկի մարզի համառոտ նկարագիրը և հույս հայտնեց, որ երկու կողմերի միջև կարող է ծավալվել տնտեսական և գիտամշակութային փոխշահավետ համագործակցություն:
Այնուհետև մարզպետի և քաղաքապետի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին «Հին Դիլիջան» պատմաճարտարապետական համալիր, Արվեստի պետական քոլեջ, «Դիլիջան» հանքային ջրերի գործարան: Հաջորդ օրը հյուրերն այցելեցին Հաղարծին վանքային համալիր, ապա ուղևորվեցին Իջևան:
Սեպտեմբերի 7-ին, Տավուշի մարզպետարանում ստորագրվեց երկու մարզերի միջև տնտեսական և գիտամշակութային համագործակցության հուշագիր:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՎԿԳ» ՊՀ –ի ՀԵՏ
Դիլիջանի քաղաքապետարանի և «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» (ԾՎԿԳ) պետական հիմնարկի հետ ստեղծված համաձայնագրով 01.07.2009-01.10.2009թթ. ժամանակահատվածում իրականացվել է Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասի 1 կմ 16մ ճանապարհի վերանորոգման աշխատանքները: Այդ համագործակցության շրջանակներում Դիլիջանի քաղաքապետարանը, կատարելով իր համաֆինանսավորման պարտավորությունը, ԾՎԿԳ-ի հաշվին փոխանցել է ութ միլիոն դրամ:

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Մարսելում գործող հայ-ֆրանսիական առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ տիկին Անժել Մելքոնյանի հրավերով մայիսի 23-30-ը Ֆրանսիա այցելեցին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար, զբոսաշրջության ոլորտը համակարգող` Արա Պետրոսյանը: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Ֆրանսիայի Մարսել, Էքսպրովանս և Սեն Մաքսիմ քաղաքների հետ զբոսաշրջության ոլորտում Դիլիջանի փոխգործակցության հնարավորություններին:
Ֆրանսիական Ռիվերիայի այս հռչակավոր զբոսաշրջության վայրերի հետ համագործակցությունը մեծ հեռանկարներ է բացում մեր քաղաքի համբավի ավելի տարածման և այդ կարևոր ոլորտի հետագա զարգացման և ընդլայնման առումով:
Մարսելում կայացած ջերմ ընդունելության ընթացքում, որին մասնակցում էին Մարսելի քաղաքապետ պ-րն Ժան Կլոդ Գոդին, նրա օգնական պր-ն Դիդիե Փարակյանը, շրջանային նախագահի խորհրդականներ պր-ն Միշել Վոզելը, պր-ն
Բոդինիեն և պր-ն Ֆարնին, քննարկվեցին երկու քաղաքների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության խնդիրները, ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ:
Պարոն Ժան Կլոդ Գոգեն հանդիսավոր պայմաններում Արմեն Սանթրոսյանին հանձնեց Մարսել քաղաքի խորհրդանիշը հանդիսացող հուշամեդալը:
Էքսպրովանսում հյուրերին ընդունեց քաղաքապետ` տիկին Մարիզ Ժուասենս Մազինին: Կնքվեց համաձայնագիր Դիլիջանը և Էքսպրովանսը քույր քաղաքներ հռչակելու մասին: Այս քաղաքը տիպիկ ուսանողական քաղաք է, այստեղ գործում են բազմաթիվ բարձրագույն ուսումնական հաստատություններ: Այն միաժամանակ նահանգի իրավապահ համակարգի վարչական կենտրոնն է:
Ջերմ էր հանդիպումը նաև Սեն Մաքսիմ` ծովափնյա գեղեցիկ քաղաքում ուր հյուրերին քաղաքապետարանում ընդունեցին պ-րն Վինսենտ Մորիսը և նրա հայազգի տիկինը` Սեգուլետ Մորիսը::
Այստեղ ևս պայմանավորվածություններ ձեռք բերվեցին զբոսաշրջության ոլորտի համագործակցության վերաբերյալ:
Ինչպես մեզ հետ ունեցած զրույցում նշեց պր-ն Սանթրոսյանը, շատ տպավորված է ինչպես այցի արդյունքներից, այնպես էլ հյուրընկալող կողմի և հայ համայնքի անչափ ջերմ վերաբերմունքից:
Նա նաև ավելացրեց, որ այցի ընթացքում Դիլիջանի վերաբերյալ ունեցած տեսաերիզների միջոցով ներկայացվել է քաղաքի ամփոփ նկարագիրը, նրա առողջարարական և զբոսաշրջային հնարավորությունները: Քաղաքապետին հատկապես գոհացրել էր այն, որ մեր ֆրանսիացի բարեկամները բավականին տեղեկացված էին Դիլիջանից: Պարոն Սանթրոսյանը իր երախտագիտությունն արտահայտեց հայ-Ֆրանսիական առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ տիկին Անժել Մելքոնյանին և կազմակերպության անդամներին, որոնց ջանքերի շնորհիվ են սկզբնավորվել երկկողմ կապերը:
Իսկ պայմանավորվածություններն արդեն մտնում են գործնական հուն :
Օրերս Դիլիջան այցելեց Էքսպրովանսի ներկայացուցիչների 12 հոգուց բաղկացած խումբը, հայ համայնքի ղեկավար Շարլ Տեր Գևորգյանի գլխավորությամբ` քաղաքի առողջարանային և զբոսաշրջային ռեսուրսներին ծանոթանալու նպատակով:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱԶԾ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԵՏ
Քաղաքի կենտրոնական հատվածի վերականգնման, քաղաքն ավելի բարետես և հրապուրիչ դարձնելու համար Դիլիջանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում իրականացնում է լճափից մինչև հրապարակ ընկած տարածքի ճարտարապետական ձևավորման, դեկորատիվ հենապատերի կառուցման, դեկորատիվ լապտերների տեղադրման, քանդակային էլեմենտների կառուցման և «Առյուծների աստիճանների» կապիտալ վերակառուցման ծրագիր, որի համար նախնական հաշվարկներով պահանջվում է 82 մլն. դրամ։
Մայիսի 21-ին քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի գրասենյակի լիազոր ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալի միջեւ կնքվել է պայմանագիր, համաձայն որի նկարագրված աշխատանքների իրականացման համար Դիլիջանի քաղաքապետարանը կներդնի 76 մլն. դրամ։
Վերջին տարիներին Դիլիջան քաղաքում՝ վարչական կենտրոնից մինչեւ արհեստական լիճն ընկած հատվածում ստեղծվել է բարդ իրավիճակ։
Հիշատակված հատվածը ինչպես սողանքների, այնպես էլ ժամանակին չվերականգնելու պատճառով գտնվում է խիստ անմխիթար, իսկ առանձին հատվածներ՝ վթարային վիճակում։
Արհեստական լճից մինչեւ քաղաքի վարչական կենտրոնն ընկած հատվածում, որի մի մասը հարում է թեք լանջին, անվտանգ չէ ոչ միայն հետիոտնի, այլեւ ավտոմեքենաների համար։ Խիստ հրատապ է այստեղ իրականացնել հակասողանքային միջոցառումներ։ Մասնագետների կարծիքով հենապատերը վերականգնելու հետ միաժամանակ անհրաժեշտ է կառուցել 150 մետր երկարությամբ դրենաժներ, որպեսզի գրունտային ջրերը պատերին չվնասեն։
Հիշատակված հատվածում պատերը ծռմռված են, հենապատերը ճաքճքված, մայթերը դեֆորմացված‎, պահահջվում է նաեւ «Առյուծների աստիճանների» (շուրջ 70 մետր) վերակառուցման աշխատանքներ, 15 քանդակային էլեմենտների տեղադրում, կոլորիտային շինությունների ռեստավրացիա։ Ոչ պակաս կարեւոր է նախկին 60-ական թվականներին տեղադրված էլեկտրական լուսավորության լապտերները ժամանակակից դեկորատիվ լապտերներով փոխարինելը։ Նախկինները բացի անբարետես լինելուց, նաեւ մեծամասամբ ծռմռված են եւ օգտագործման համար ոչ պիտանի։
Ներկայումս կատարված են աշխատանքների մի մասը, վերակառուցված է Մյասնիկյան փողոցի սկզբնամասի հենապատը, տեղադրված են դեկորատիվ լապտերներ, ընթացքի մեջ են «Մայթերի և դեկորատիվ պարապետի» և «Առյուծի աստիճանների» վերակառուցման աշխատանքները:


Քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում իրականացվել է նաև Մյասնիկյան փողոցի «1000 ու մի մանրուք» խանութից դեպի Մանթաշյան փողոցն ընկած հատվածի բարեկարգման ծրագիրը` 29370.5 դրամ արժողությամբ (համայնքի ներդրումը կազմում է 21370.5 հազ. դրամ), նոր դեկորատիվ էլեկտրական լապտերների տեղադրմամբ, հենապատի ճարտարապետական ձևավորմամբ և քանդակային էլեմենտների օգտագործմամբ:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ GTZ-Ի ՀԵՏ
Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերությունը (GTZ) միջազգային համագործակցության կազմակերպություն է: Այն գործում է ամբողջ աշխարհում և նպաստում հարատև զարգացմանը: Հարավի և արևելքի ավելի քան 130 երկրներում GTZ-ն իրականացնում է շուրջ 2.700 զարգացման ծրագրեր, գլխավորապես Գերմանիայի կառավարության պատվերով:
GTZ և Դիլիջանի քաղաքապետարանի հետ համագործակցության շրջանակներում իրականացվել են հետևյալ ծրագրերը`
-թիվ 11 մանկապարտեզի նորոգում և ջեռուցման համակարգի վերականգնում 10238.3 հազ. դրամ արժեքով, որից համայնքի ներդրումը կազմում է 4838.3 հազ. դրամ,
- թիվ 11 մանկապարտեզի համար անկողնու սպիտակեղենի և ջեռուցման էլ. սարքերի ձեռք բերում 0.8 հազ. դրամ արժեքով,
- Գետափնյա փողոցի ջրագծի հիմնանորոգում 16339.1 հազ դրամ արժեքով, որից համայնքի ներդնումը կազմում է 7139.1 հազ. դրամ:

Իսկ 2009թ. փետրվարի 24-ից նույն համագործակցության շրջանականերում ստեղծվել և գործում է քաղաքապետարանի սպասարկման գրասենյակը, ընդամենը 31598.7 հազ. դրամ արժեքով, որից համայնքի ներդրումը կազմում է 14497.9 դրամ:

ԻՏԱԼԻԱՅԻ ՈՒԴԻՆԵ ՔԱՂԱՔՈՒՄ
1988-ի երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ Իտալիայի Ուդինե քաղաքի պուրակներից մեկում տեղի ունեցավ հայ-իտալական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի բացումը:
Հուշաքարը` հայկական ավանդական նռան քանդակով, բերվել էր Հայաստանից:
Հայաստանից ժամանած պատվիրակության կազմում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը, գործարար-բարերարներ Արթուր Պավլովը, Կարո Շահբազյանը, մեր համաքաղաքացի գործարար Արմեն Խառատյանը:
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին նահանգապետը, Ուդինեի քաղաքապետը, նահանգային և քաղաքային ադմինիստրացիաների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Պատվիրակության անդամները և մեր իտալացի բարեկամները իրենց ելույթներում նշեցին ժողովուրդների բարեկամության և միասնականության կարեւորությունը ինչպես բնական աղետներին դիմանալու, այնպես էլ նրանց խաղաղ գոյատեւման ու զարգացման գործում:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Դիլիջանը բարեկամական կապեր ունի Լյուքսեմբուրգի Պետանժ քաղաքի հետ, որի ֆինանսական աջակցությամբ 2006թ. վերանորոգման աշխատանքներ են իրականացվել թիվ 1 միջնակարգ դպրոցում:
2006թ. Դիլիջան է ժամանել անգլիական ՈՒիքըմբ քաղաքի պատվիրակությունը, որը քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել մի շարք ոլորտներում երկու քաղաքների համագործակցության մասին:
2006թ. Կորսիկայի Մոնտեսելլո քաղաքի ներկայացուցիչների այցելությամբ բարեկամական կապեր են հաստատվել եւ հետագա համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերվել:
Դիլիջանում իրագործվում են միջազգային կազմակերպությունների մի շարք ծրագրեր, այդ թվում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, որը նպատակաուղղված է քաղաքի բարեկարգման աշխատանքներին աջակցելուն:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՊԵՏԱՆԺ ՔԱՂԱՔԻ ՀԵՏ
Լյուքսեմբուրգի Պետանժ քաղաքի եւ Դիլիջանի՝ որպես քույր քաղաքների բարեկամական համագործակցության շրջանակներում 2006թ. մայիս-հունիս ամիսներից թիվ 1 դպրոցում իրականացվել են մեծ ծավալի վերանորոգման աշխատանքներ դպրոցի ամենահին մասնաշենքում:
Վերջին անգամ մասնաշենքում հիմնական վերանորոգում կատարվել էր անցյալ դարի 70-ական թվականներին: Այդ ժամանակ տեղադրված մուգ շիտերի պատճառով խիստ թուլացել էր միջանցքների բնական լուսավորությունը, բացի այդ փայտե երեսպատվածքը դպրոցում առաջացնում էր ավելորդ ակուստիկա եւ նպաստում աղմուկի տարածմանը: Հին պատուհանները չէին նպաստում քաղաքի կենտրոնական փողոցի աղմուկի ոչնչացմանը: Խնդիրներ էին առաջացել հոսանքալարերի հետ, դրանք հնացել էին եւ մաշվածությունը շահագործման տեսակետից հասել էր վտանգավոր աստիճանի: Քայքայվել էր մարզադահլիճի հատակը: Անբարեկարգ վիճակի պատճառով առանձին սենյակներ վեր էին ածվել պահեստների:
Պետանժ քաղաքի աջակցության շնորհիվ հին մասնաշենքի 136 քառ.մ հին պատուհանները փոխարինվեցին մետաղապլաստե պատուհաններով, կատարվեց շուրջ 700 քառ. մ պատերի, առաստաղի գաջե սվաղում: Մանրահատակվեց եւ լաքապատվեց 100 քառ.մ հատակ, կատարվեցին 700 քառ. մ առաստաղի գաջե սվաղման աշխատանքներ:
Հիմնովին փոխվեց էլեկտրամատակարարման ներքին ցանցը, յուղաներկվեցին դոները, ձեռք բերվեց դպրոցական նոր գույք: Վերանորոգման աշխատանքների շնորհիվ մասնաշենքի` նախկինում որպես պահեստային մաս ծառայող երկու սենյակներից մեկը դարձել է հարմարավետ դասասենյակ, մյուսը` ուսումնական կաբինետ:
Այս աշխատանքների շնորհիվ անճանաչելիորեն փոխվեց դպրոցի առաջին մասնաշենքը, դառնալով ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացման համար հարմարավաետ եւ հաճելի:

Նորություններ  
Քարտեզ  
Հղումներ  
Մեր մասին  
Հիմնադրամներ  
 
 
Մշակված է՝ CIT